Միջազգային

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Քեսաբի 724-րդ բարձունքի վրա

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Քեսաբի 724-րդ բարձունքի վրա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբի շրջանում փակել է զինյալների տարածման ճանապարհը Ռաբիա և Ջաբալ Նասր շրջանների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, թեժ մարտեր են ընթանում Քեսաբ գյուղաքաղաքի մերձակայքում: Սիրիական բանակն արդեն իսկ հսկողություն է հաստատել 724-րդ բարձունքի վրա և առաջ է շարժվում: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Քեսաբի անցումի մոտբախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել, և շատպօգնության մեքենաները նրանց տեղափոխում են Թուրքիա:

Բացի այդ, Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ Այն քաղաքում մայիսի 30-ին, ԴԱԻՇ խմբավորման հարձակման հետևանքով 15 քուրդ է զոհվել, այդ թվում՝ 7 երեխա:

Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէմարտի 21-ին, Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում