Միջազգային

Սիրիայի բոլոր դպրոցներում ռուսերենի ուսուցումը պարտադիր կլինի

1 րոպեի ընթերցում

Սիրիայի բոլոր դպրոցներում ռուսերենի ուսուցումը պարտադիր կլինի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բոլոր դպրոցներում պարտադիր կուսուցանվի ռուսաց լեզուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին մայիսի 29-ին հայտարարել է Միջազգային համագործակցության ռուսական միության ղեկավար Սերգեյ Ստեպաշինը:

«Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի վերջերս Սիրիա կատարած այցելությունից հետո, Սիրիայի ղեկավարությունը որոշում է ընդունել բոլոր դպրոցներում ռուսերենի պարտադիր ուսուցման մասին»,- նշել է Ստեպաշինը: Նրա խոսքով` Սիրիան Ռուսաստանի համար մշտապես ոչ միայն եղել է դաշնակից, այլև Մերձավոր Արևելքում ՌԴ իսկական ֆորպոստը:

Աղբյուրը նաև տեղեկացնում, է որ Եվրամիությունը մինչև 2015թ.-ի հունիսը երկարաձգել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ժամկետը: Այս անգամ սիրիացի պաշտոնատար և հեղինակավոր անձնանց «սև ցուցակը», որում ընդգրկվել է 126 մարդ, նաև` Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը և նրա ընտանիքի անդամները, չի ընդլայնվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում