Մշակույթ

Շառլ Ազնավուրը Վարշավայում կներկայանա եզակի համերգով

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը Վարշավայում կներկայանա եզակի համերգով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը եզակի համերգով հանդես կգա Լեհաստանում: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական կայքը`երգիչը հունիսի 23-ին ելույթ կունենա Վարշավայի Մշակույթի և գիտության պալատում (Pałac Kultury i Nauki): Համերգի տոմսերը շուտով կհայտնվեն վաճառքում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

Լեգենդար երգչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ է ունեցել նաև Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում