Միջազգային

ԱՄԷ-ն արգելել է իր տարածքում Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացումը

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն արգելել է իր տարածքում Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները որոշում են ընդունել արգելել Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացումն իր երկրի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը՝ ավելացնելով, որ Միացյալ Էմիրությունները որոշել են ընդգրկվել ընտրություններն արգելող պետությունների ցանկում:

Սիրիային չի զարմացրել և հանկարծակիի չի բերել Էմիրություններին նման որոշումը, քանի որ այն Սիրիային թշնամի երկրներից է:

Ավելի վաղ նման որոշում կայացրել էին Ֆրանսիան և Գերմանիան:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, իսկ արտասահմանում՝ մայիսի 28-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում