Միջազգային

Զինյալներն ազատ են արձակել Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամներին

1 րոպեի ընթերցում

Զինյալներն ազատ են արձակել Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ իր աշխատակիցները, ովքեր Սիրիայում ենթարկվել էին հարձակման, անվտանգ վայրում են, ողջ և առողջ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը նաև նշել է, որ նրանք շուտով կվերադառնան իրենց նստավայր:

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայում 11 անձինք են առևանգվել, որոնցից 5 սիրիացիներ են, մյուս 6-ը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցներ: Նախարարության տեղեկացմամբ` մայիսի 27-ին Համայի հյուսիսում գտնվող Քաֆր Զիթա շրջանում զինյալները պայթեցրել են ՄԱԿ-ին պատկանող 4 մեքենաներից մեկը, որից հետո փորձագետները փորձել են վերադառնալ դեպի Տայիբա ալ Իմամ գյուղ, սակայն նրանց մեքենաներից միայն մեկին է հաջողվել հասնել գյուղ, մյուս երկու մեքենաները զինյալներն առևանգել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում