Իրավունք

Եղվարդի խճուղում բախվել են «Հոնդա» և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաներ

1 րոպեի ընթերցում

Եղվարդի խճուղում բախվել են «Հոնդա» և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղվարդի խճուղում` «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտակայքում մայիսի 27-ին` ժամը 08.38-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Հոնդա» մակնիշի EGE936 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Կ. ծնվ. 1990թ.) բախվել է «Վազ 2106» մակնիշի 03OU131 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Ի. ծնվ. 1956թ.), ինչից Ա. Ի.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում