Միջազգային

Ֆրանսաբնակ սիրիացիները պահանջել են թույլ տալ մասնակցել Սիրիայի նախագահական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսաբնակ սիրիացիները պահանջել են թույլ տալ մասնակցել Սիրիայի նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում բնակվող Սիրիայի քաղաքացիները Փարիզից պահանջել են չեղյալ համարել Սիրիայի նախագահական ընտրություններն արգելող որոշումը և թույլ տալ մասնկացել ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիացիները դիմել են երկրի պետական խորհրդին՝ խնդրելով վերանայել որոշումը:

Ավելի վաղ Գերմանիան և Ֆրանսիան որոշում էին ընդունել՝ արգելելով Սիրիայի նախագահական ընտրություններն իրենց երկրների տարածքում: Նրանք ընտրությունները անօրինական են համարել: Մյուս կողմից` Չեխիայում Սիրիայի դեսպանատունը հայտարարել է, որ արդեն իսկ պատրաստ է նախագահական ընտրություններին:

Սիրիայի նախագահական ընտրությունները արտասահմանում կկայանան մայիսի 28-ին, իսկ Սիրիայում՝ հունիսի 3-ին: Մրցակցությունը կկայանա Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի, Մահեր Աբդ ալ Հաֆիզ Հաջարի և Հասան Աբդ Ալլահ ան Նուրիի միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում