Բակո Սահակյանը Շառլ Ազնավուրին շնորհավորել է 90-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Թանկագին Շառլ Ազնավուր,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

Դուք կենդանի լեգենդ եք, ում կյանքը դարձավ հարազատ ժողովրդի ճակատագրի մարմնացումը: Ձեր ապրած տարիները, հայրենասիրությունն ու անձնվիրությունը լավագույն օրինակ են գալիք սերունդների համար:

Արցախցիները սիրում ու հպարտանում են Ձեզնով, ինչպես եւ ողջ հայ ժողովուրդը, ում արժանի զավակն եք հանդիսանում Դուք: Մենք բոլորս Ձեր անզուգական արվեստի հավատարիմ երկրպագուներն ենք:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում ղարաբաղյան երկարակեցություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում