Միջազգային

Հալեպի կետրոնական բանտի վրա բարձրացվել է սիրիական դրոշը

1 րոպեի ընթերցում

Հալեպի կետրոնական բանտի վրա բարձրացվել է սիրիական դրոշը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը մայիսի 22-ին Հալեպի կենտրոնական բանտի վրա բարձրացրել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, բանտը ավելի քան մեկ տարի գտնվում էր զինյալների շրջափակման մեջ: Ակտիվիստները տեղեկացրել են, որ կառավարական ուժերը կարողացել են ճեղքել շրջափակումը և մտնել ներս: «Առավոտյան բանակը մտել է բանտ, որից հետո կրակոցների ձայներ են լսվել»,- նշել է ակտիվիստներից մեկը:

Ռազմական գործողության հաջող ավարտի դեպքում Հալեպի շրջանի հյուսիս-արևելքում, որը մոտ է գտնվում Թուրքիայի սահմանին, կփակվի զինյալներին զինելու ճանապարհը:

Հալեպի կենտրոնական բանտում գտնվում են 2,5 հազար բանտարկյալներ, նրանց թվում կան ընդդիմության կողմնակիցներ: Երկար ժամանակ զինյալները փորձել են գրավել բանտը, սակայն ապարդյուն:

Տեղեկություններ կան այն մասին, որ նախօրեին Հակոբի բերդի և Հիլան գյուղի վրա վերահսկողություն հաստատելուց հետո, բանակն իր ձեռքն է վրեցրել նաև Շեյխ Նաջար շրջանում գտնվող ջերմաէլեկտրակայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում