ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը մայիսի 21-ին հսկողություն է հաստատել Հակոբ բերդի վրա և առաջ է շարժվում կենտրոնական բանտի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել կենտրոնական բանտի մերձակայքում գտնվող Հիլան գյուղաքաղաքի վրա: Ոչնչացվել են զինյալների թունելները և թաքստոցները:
«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ սիրիական բանակը տանկերով մտել է Հալեպի կենտրոնական բանտ: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Դեր Զորի շրջանի Ջադիդ, Հարիջիա և Քաբաջիբ թաղամասերում թեժ մարտեր են ընթանում «Ջաբհա ան Նուսրա», «Ջաբհա ալ Իսլամիա» և ԴԱԻՇ իսմաիստական խմբավորումների հետ:
Տեղեկություններ կան այն մասին, որ 2 հրասանդ է ընկել Համայի շրջանի Մուհրադա քաղաքի մշակույթի կենտրոնի վրա, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` երեխաներ:
Բախումները սիրիական բանակի և ընդդիմադիրների միջև շարունակվում են Լաթաքիայի հյուսիսում՝ Ջաբալ Նասր, Նաիբին շրջաններում և Չալմայի մերձակայքում:
ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվը գերազանցելէ 150 հազարը:Զոհվածհայերիթիվըմոտենում է 100-ին: