Միջազգային

Դամասկոսի Յարմուք ճամբարին մարդասիրական օգնություն է տրամադրվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Յարմուք ճամբարին մարդասիրական օգնություն է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում պաղեստինցի փախստականներին մարդասիրական օգնություն է տրամադրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այն տրամադրել է Սիրիայում պաղեստինցի փախստականների գլխավոր միությունը` Սիրիայի կառավարության աջակցությամբ: 800 փաթեթ մարդասիրական օգնությունը կբաժանվի Դամասկոսի մերձակայքում գտնվող Յարմուք ճամբարի պաղեստինցի փախստականներին:

Պաղեստինցի փախստականների միության ղեկավար Ալի Մուստաֆան հայտարարել է, որ ճամբարից դուրս է բերվել պաղեստինցի5 ծանր հիվանդ: Նա նաև ավելացրել է, որ 2014թ.-ի սկզբից պաղեստինցիներին բաժանվել է 20 հազար օգնության փաթեթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում