Հովսեփյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած մեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
1 րոպեի ընթերցում
![Հովսեփյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած մեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/05/762570.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մայիսի 19-ին` ժամը 16.30-ին, վրաերթի է ենթարկել 1947թ. ծնված Ռազմիկ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ժամը 18.15-ին մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը` ժամը 22.00-ին, բաժանմունք է ներկայացել 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «ԻՖԱ 2551» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: Կատարվում է քննություն: