Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր կառավարության պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր կառավարության պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները հայտարարել են, որ ժամանակավոր ընդդիմադիր կառավարության պաշտպանության նախարար Ասաադ Մուստաֆան հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատճառը Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբայի հետ ունեցած խնդիրներն են: Լուրեր են շրջանառվում, որ նրա հրաժարականը կապված է ֆինանսական խնդիրների հետ, մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` Ասաադ Մուստաֆան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Ահմադ ալ Ջարբան հրաժարվել է նրան նշանակել վարչապետ: Աղբյուրը տեղեկացրել է, որ, Մուստաֆայի խոսքով` իրենք ոչնչի չեն հասել և կորցրել են Սիրիան:

Ասաադ Մուստաֆան Սիրիայի ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար էր նշանակվել նոյեմբերին` ընդդիմության տիրապետության տակ գտնվող տարածքները ղեկավարելու ծրագրի շրջանակներում: Ավելի վաղ` Հաֆեզ ալ Ասադի նախագահության օրոք, նա զբաղեցրել էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, սակայն Սիրիայում հակակառավարական շարժումների ժամանակ միացել էր ընդդիմությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում