Միջազգային

Հալեպում հրթիռակոծության հետևանքով 30 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հրթիռակոծության հետևանքով 30 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հրթիռակոծության հետևանքով 13 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մայիսի 16-ի առավոտյան զինյալները սկսել են ռմբակոծել Աշրաֆիե թաղամասը: Հրթիռակոծության հետևանքով բնակելի տներ են ավերվել:

Նախօրեին զինյալները կրկին ռմբակոծել էին Աշրաֆիե թաղամասը, ինչի հետևանքով 3 քաղաքացի զոհվել էր, ևս 20-ը` վիրավորվել:

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Իդլեբի Բանշ գյուղում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Աղբյուրի տեղեկացմամբ` Սիրիայի ազատ բանակը ԴԱԻՇ խմբավորման հետ արյունալի բախումների արդյունքում կարողացել է հսկողություն հաստատել Հալեպի Զիյադիե ծրջանի ագարակների հյուսիսային հատվածների վրա:

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 130 հազար մարդ, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է 90-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում