Սեբաստիայի փողոցում «ՎԱԶ-21703»-ը վրաերթի է ենթրակել 54-ամյա տղամարդու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի մոտ մայիսի 15-ին` ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: