ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում՝ Հալեպի հյուսիսում գտնվող «Բաբ աս Սալամ» անցակետիի մոտ, մայիսի 15-ին ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ակտիվիստների նախնական տեղեկություններով` 29 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհվածների թվում կանայք և երեխաներ կան:
Նախորդ ամիսների ընթացքում «Բաբ աս Սալամ» անցակետը բազմիցս ենթարկվել է հարձակումների: Վերջին պայթյունն այնտեղ որոտացել է փետրվարին, երբ զոհվել էր 6 մարդ և վիրավորվել` ևս 45-ը:
Սիրիական ՍԱՆԱ գորածակալությունը տեղեկացնում է, որ Հալեպի Ալ Լիրմուն, Ալ Օմարիա, Ռաշիդին թաղամասերում մայիսի 15-ին բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Բախումները զինայլների դեմ շարունակվել են Հալեպի Թել Ռաֆաաթ, Քաֆր Դաիլ, Դեր Հաֆր, Ալ Աթարիբ, Խան ալ Ասալ գյուղերում:
ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվը գերազանցելէ 130 հազարը:Զոհվածհայերիթիվըգերազանցելէ 90-ը: