Միջազգային

Սիրիայում ազատ են արձակվել բրիտանացի երկու լրագրողները

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ազատ են արձակվել բրիտանացի երկու լրագրողները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ազատ են արձակվել զինյալների կողմից առևանգված երկու լրագրողները, ովքեր աշխատում են բրիտանական «Թայմս թերթում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Էնթոնի Լլոյդը և Ջեք Հիլը առևանգվել էին նախօրեին իսլամիստական խմբավորման կողմից: Նրանք ազատ են արձակվել մեկ այլ ընդդիմադիր «Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորման օգնությամբ:

Թերթը հրապարակել է, որ սիրիական Թել Ռիֆաթ քաղաքից Թուրքիա վերադառնալու ժամանակ զինված խմբավորման անդամները կանգնեցրել են լրագրողների մեքենան և առևանգել նրանց: Թերթի աշխատակիցները պատմում են, որ բրիտանացիները հասկացել են՝ իրենց առևանգել են զինված խմբավորման անդամները, ովքեր պետք է ապահովեին իրենց անվտանգությունը: Զինյալները նույնիսկ փորձել են փրկագին պահանջել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում