Խճանկար

Անտոնիո Բանդերասին հրավիրել են խաղալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի դերը

1 րոպեի ընթերցում

Անտոնիո Բանդերասին հրավիրել են խաղալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի դերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ռեժիսոր Դանիելե Լուչետին հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասին հրավիրել է գլխավոր դերը խաղալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող իսպանալեզու նոր ֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին հաղորդել Է National Catholic Reporter-ը:

Ռեժիսորը «Ինձ կոչեք Ֆրանցիսկոս» կինոնկարի ստեղծման համար պլանավորում Է ծախսել 12 մլն դոլար, տեղեկացնում է ամերիկյան շաբաթահանդեսը:

Ֆիլմի սցենարի հիմքում արգենտինացի լրագրողուհի Եվանգելինա Խիմիտիանի «Ֆրանցիսկոս. ժողովրդի ծոցից ելած պապը» գիրքն Է, որը բեսթսելլեր Է դարձել: Ակնկալվում Է, որ նկարահանումները կսկսվեն այս ամռանը եւ կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 17-ը, երբ կնշվի քահանայապետի 78-ամյակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում