ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի առողջապահության նախարար Սաադ Նայիֆը հաստատել է, որ Հալեպում ջրից թունավորված հիվանդների բուժման համար 23 տոննա դեղորայք հասել է Հալեպ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնությունը տրամադրվել է Սիրիայի Առողջապահության և Հանքային ռեսուրսների նախարարությունների, ինչպես նաև համաշխարհային առողջապահության կազմակերպության համագործակցության արդյունքում: Նախարարը պարզաբանել է, որ դեղորայք տեղափոխող բեռնատարը Հալեպ է հասցրել անհրաժեշտ դեղորայք հիվադությունների դեմ պայքարի համար, ինչպես նաև քլոր` նախատեսված ջրի համար և այլ անհրաժեշտ միջոցներ` խմելու ջրի համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում 9 օր շարունակ դադարեցվել է ջրի մատակարարումը: Բնակիչներից ոմանք ստիպված օգտվել են ոչ խմելու համար նախատեսված ջրից, ինչի հետևանքով մոտ 100 մարդ թունավորվել է: