Միջազգային

Դամասկոսի բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի բնակելի թաղամասերում մայիսի 14-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, 6 հրասանդ ընկել է Դամասկոսի «Դահիյաթ Հարասթա» կենտրոնական հրապարակում, որոնց պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 3-ը վիրավորվել են: Հրասանդների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող մեքենաները: Հրասանդ է ընկել նաև Դուելա թաղամասում, որի պայթյունի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, այդ թվում` 2 երեխա:

Աղբյուրը տեղեկացնում է, որ զինյալները ռմբակոծել են նաև Աբբասիին թաղամասը և Շաալան շրջանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացել, որ նախօրեին հրասանդներ էին ընկել Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում, որոնց պայթյունի հետևանքով 8 մարդ էր վիրավորվել:

ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվը գերազանցելէ 130 հազարը:Զոհվածհայերիթիվըգերազանցելէ 90-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում