Միջազգային

Հոմսում Նահատակների հրապարակ է բացվել

1 րոպեի ընթերցում

Հոմսում Նահատակների հրապարակ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի հովանավորությամբ, մայիսի 13-ին, վարչապետ Ուաիլ ալ Հալկին Հոմս քաղաքի կենտրոնում բացել է Նահատակների հրապարակը, որտեղ ծածանվում է Սիրիայի դրոշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ, վարչապետը մեկնել է Հոմսի շրջանի Հիսյա արդյունաբերական քաղաք՝ հետևելու գործարանների աշխատանքներին:

Հոմսի բնակիչները հանրահավաք են կազմակերպել՝ իրենց երախտագիտությունը հայտնելով բանակին` ձեռք բերած հաղթանակի կապակցությամբ:

Սիրիական Հոմս քաղաքն արդեն մի քանի օր է՝ ամբղջությամբ գտնվում է սիրիական բանակի հսկողության ներքո, և բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց բնակավայրեր: Զինյալների հետ համաձայնության արդյունքում հնարավոր եղավ նրանց տարհանել Հոմսի հին թաղամասերից:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին նշել է, որ ձեռք բերված հաշտեցումը զինյալների հետ Հոմսով չի սահմանափակվելու: Նման քայլեր ձեռնարկվում են Դամասկոսում, Հալեպում և այլուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում