ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը մայիսի 13-ին հրամանագիր է ստորագրել Համա քաղաքում համալսարան հիմնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համաձայն հրամանագրի՝ համալսարանը կունենա 11 ֆակուլտետ, այդ թվում բժշկական, տնտեսագիտության, ատամաբուժության, մանկավարժական և այլն:
Սիրիայի տարբեր քաղաքներում նախագահակն ընտրություններին ընդառաջ հանրահավաքներ են կազմակերպվում՝ ի աջակցություն Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի:
Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդ ալ Քիմը հաստատել է, որ մայիսի սկզբից Լիբանանում գտնվող Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մասնակցել ընտրություններին, գրանցվում են:
Սիրիայում արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին: