ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձև՝ հորդորելով Սիրիայի հարցը հանձնել միջազգային քրեական դատարանին, որպեսզի ուսումնասիրվեն մարդկության հանդեպ կատարվող հանցագործությունների մեղադրանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ներկայացված փաստաթղթի մեջ նշվել է մարդու իրավունքների խախտման, տարբեր հանցագործությունների և բռնությունների մասին: Որոշվել է Ֆրանսիայի առաջարկը քննարկել և քվեարկել առաջիկա մի քանի օրերի ընթացքում:
Ավելի վաղ Ֆրանսիան արգելել էր իր երկրի տարածքում Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացումը: Ֆրանսիան, ինչպես և ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ընտրությունները անօրինական են համարում: