Իրավունք

Գարգին Նժդեհի փողոցում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

1 րոպեի ընթերցում

Գարգին Նժդեհի փողոցում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 12-ին` ժամը 07.30-ի սահմաններում, Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1976թ. ծնված Վարվառա Անանյանին և նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը գիտակցության չգալով` մահացել է:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում