Միջազգային

Սիրիայում մայիսի 11-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

1 րոպեի ընթերցում

Սիրիայում մայիսի 11-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում մայիսի 11-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշշար ալ Ասադը, Մահեր Աբդ ալ Հաֆեզ Հաջարը և Հասան Աբդ Ալլահ ան Նուրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի տարբեր քաղաքներում փակցվել են թեկնածուների նկարներով պաստառներ և նրանց ծրագրերից հատվածներ: Նախընտրական քարոզարշավը կավարտվի ընտրություններից 24 ժամ առաջ:

Իր հերթին Սիրիայի հանրապետության ղեկավարությունը կոչ է արել Սիրիայի բոլոր քաղաքացիներին դրական վերաբերվել բազմակուսակցական ժողովրդավարական ընտրություններին, թեկնածուների ելույթներին և ընտրությունների օրը կատարել իրենց քաղաքացիական պարտքը:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, իսկ արտասահմանում գտնվող սիրիացիներն իրենց ընտրությունը կարող են կատարել են մայիսի 28-ին` Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում