Միջազգային

Գերմանիան միացել է Սիրիայի նախագահական ընտրությունները դատապարտող երկրներին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան միացել է Սիրիայի նախագահական ընտրությունները դատապարտող երկրներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը մայիսի 12-ին հայտարարել է, որ Սիրիայի նախագահական ընտրությունները խանգարել ցանկացող երկրների շարքին է միացել նաև Գերմանիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիան Գերմանիային մեղադրել է իր երկրում տեղի ունեցողարյունահեղության մեջ, քանի որ վերջինս ֆինանսավորում և զինում է ապստամբներին՝ փորձելով ոչնչացնել երկրի պետականությունը:

Ավելի վաղ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ֆրանսիան որոշում է ընդունել՝ արգելելով իր տարածքում, այդ թվում` Փարիզում Սիրիայի դեսպանատանը, սիրիական նախագահական ընտրությունների անցկացումը: Սիրիան կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Ֆրանսիայի ընդունած որոշումը:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, որին մասնակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար ալ Ասադը, Մահեր Հաջարը և Հասան ան Նուրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում