ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի որոշ շրջաններում մայիսի 12-ի առավոտյան 9:30-ին ջրամատակարարումը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական հայտարարությամբ, սակայն բնակիչներին կոչ է ուղղվել մինչև վաղը ջուր չխմել: Այդ կերպ հնարավոր է խուսափել հնարավոր թունավորումներից:
Հալեպում շուրջ 9 օր ջրամատարկարարումը դադարեցված էր: Զինված ահաբեկչական խմբավորումները սիրիական բանակի հսկողության տակ գտնվող շրջանները զրկել էին ջրից: Հալեպում ջրահորեր էին փորվել, ինչով փորձ էր արվել թեթևացնել ստեղծված ծանր իրավիճակը: Սիրիական Կարմիր մահիկի կազմակերպության հետազոտության համաձայն՝ դրանցից միայն մի քանիսի ջուրն է խմելու: Արդեն տեղեկություններ կան, որ 100 քաղաքացի թունավորվել է ջրից:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 11-ին հայ է զոհվել: Զոհվածը Հակոբ Գրտանյանն է, ով ծառայում էր սիրիական բանակի կողմից կռվող կամավորական ջոկատներում:
ՄայիսիսկզբիցմինչևայժմՀալեպումվիրավորվելենտասնյակիցավելիհայեր:ՄԱԿ-իտվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 130 հազարը:Զոհվածհայերիթիվըգերազանցելէ 90-ը: