Հայտնի է Շառլ Ազնավուրի համերգների ժամանակացույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ամբողջ 2014 թվականի ընթացքում կծավալի ստեղծագործական բուռն գործունեություն: Տարվա հենց սկզբից Ազնավուրն աշխարհի տարբեր ծայրերում ապրող իր երկրպագուներին տարատեսակ անակնկալներ էր մատուցում:

2014-ը լեգենդի համար հատկանշական է մի շարք պատճառներով: Առաջին հերթին` մայիսի 22-ին Ազնավուրը տոնում է իր ծննդյան 90-ամյա հոբելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինքը Ազնավուրն իր հոբելյանի առթիվ յուրահատուկ անակնկալ է մատուցել երկրպագուներին: Շառլ Ազնավուրի տարբեր տարիների գործերն ամփոփող 32 ձայնասկավառակից կազմված ձայնադարանը երկրպագուների համար հասանելի է ապրիլի 28-ից: Ձայնադարանում ներառված են Ազնավուրի`1948-2011 թվականերին ստեղծված անկրկնելի գործերը:

Բացի այդ, Ազնավուրը տարին սկսել է համերգների իսկական տարափով: Մարտի 15-ին լեգենդը ելույթ ունեցավ Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում, այնուհետև անակնկալ մատուցեց Լոձ քաղաքի իր երկրպագուներին:

Ազնավուրի հաջորդ համերգը մայիսի 12-ին է` իր հայրենիքում: Լեգենդար երգիչը, ով արդեն ժամանալ է Երեւան, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աննկարագրելի րոպեներ կպարգևի հայ հանդիսատեսին: Այնուհետև Շառլ Ազնավուրն իր ծննդյան տոնը կնշի գերմանացի հանդիսատեսի հետ` մայիսի 22-ին «O2 World» համերգասրահում: Երկու օր անց լեգենդը կրկին բեմում կլինի, և այս անգամ Ֆրանկֆուրտի «Festhalle»-ից կրկին կգերի ունկնդիրներին: Հաջորդ կանգառը Լոնդոնն է և թագավորական «Ալբերտ» սրահը: Այնուհետև հունիսի 26-ին Ազնավուրին կսպասեն Բարսելոնայում: Սեպտեմբերին լեգենդը կմեկնի ԱՄՆ, ապա նոյեմբերի 11-ին կրկին կվերադառնա Եվրոպա. նա հանդես կգա Բելգիայի «Lotto Arena» սրահում:

Ազնավուրի հոբելյանի առթիվ ամբողջ աշխարհում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:Ի դեպ, նման միջոցառումների մեկնարկը տրվել էր դեռևս տարեսկզբին: Մի քանի օրից` մայիսի 15-ին Փարիզում, «Անակո» զբոսանավի վրա կանցկացվի «Ջոանա Մենդիլը երգում է Ազնավուր» խորագրով հարգանքի տուրք-երեկո: Կայանալիք համերգին երգչուհի Ջոանա Մենդիլը կներկայացնի լեգենդի ստեղծագործությունները:

Այսքանով Ազնավուրին նվիրված միջոցառումները չեն սահմանափակվում: Մինչև տարեվերջ կլինեն բազում անակնկալներ` թե Ազնավուրի և թե նրա երկրպագուների կողմից:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը