Կոմիտասի պողոտայում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 50 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մայիսի 7-ին` ժամը 21.10-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը` հեռացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: