ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ Հալեպի Շեյխ Նաջարի շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կանխվել է զինյալների՝ Ազիզե գյուղի Քարում շրջանից անվտանգ վայրեր ներթափանցելու փորձը: Տեղի ունեցած բախումների արդյունքում 5 զինյալներ են սպանվել, ոմանք վիրավորվել են:
Զինյալները մեծ կորուստներ են կրել Խաուաբի ալ Ասլ, Ալ Լիրմուն, Քասթիլիո, Ռաշիդին, Շակիֆ և այլ թաղամասերում տեղի ուենցած բախումներում:
Բախումները զինյալների դեմ շարունակվում է նաև Հոմսի գյուղերում, որտեղ նույնպես տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:
Զինյալները ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնում գտնող Սալհիեի առևտրական փողոցները: Ռումբերն ընկել են ինչես «Արնուս» հրապարակում, այնպես էլ Ալ Հասան մզկիթի մերձակայքում: Ոստիկանության տեղեկացմամբ` մեկ մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 130 հազար մարդ: