Լենինգրադյան փողոցում «Հոնդա»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 հասցեի դիմաց մայիսի 5-ին` ժամը 13.50-ին, վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: