Միջազգային

Սիրիան բարեկամ երկրներին կոչ է արել դիտորդներ ուղարկել նախագահական ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Սիրիան բարեկամ երկրներին կոչ է արել դիտորդներ ուղարկել նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ազգային Ժողովի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ Լահամը մայիսի 5-ին բարեկամ երկրներին ուղերձ է հղել՝ կոչ անելով իրենց դիտորդական պատվիրակություններին և փորձագետներին ուղարկել Սիրիա՝ հետևելու համար նախագահական ընտրությունների ընթացքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ուղերձ է ուղարկվել նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Բացի Հայաստանից, Սիրիան ուղերձներ հղել է Ռուսաստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Բրազիլիային, Վենեսուելային, Կուբային, Նիկարագուային, Բոլիվիային, Էկվադորին:

Ուղերձներում նշվել է, որ հունիսի 3-ին, Սիրիայի Սահմանադրության համաձայն՝ տեղի կունենան նախագահական ընտրություններ: Ալ Լահամն ընդգծել է, որ երախտապարտ կլինեն այն երկրներին, որոնք կծանոթանան և կհետևեն ընտրական գործընթացին: Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններն անցկացվում են մրցակցային հիմքով:

Ավելի վաղ Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարան էին դիմել նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող 24 անձինք, այդ թվում ՝ գործող Նախագահ Բաշար ալ Ասադը: Սահմանադրական դատարանի ուսումնասիրությունից և Ազգային Ժողովում տեղի ուենցած քվեարկությունից հետո պարզ են դարձել նախագահի 3 թեկնածուների անունները՝ Մահեր Աբդ ալ Հաֆիզ Հաջար, Հասան Աբդ Ալլահ ան Նուրի և Բաշար Հաֆեզ ալ Ասադ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում