Իրավունք

Քաղաքացիները գողացել են «ԱրմենՏել»-ին պատկանող հեռախոսային մալուխ

1 րոպեի ընթերցում

Քաղաքացիները գողացել են «ԱրմենՏել»-ին պատկանող հեռախոսային մալուխ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով մայիսի 1-ին, ժամը 07.00-ին բերման են ենթարկել 1990թ. ծնված Սարգիս Ի.-ին և 1993թ. ծնված Զալիբեկ Ա.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:

Գողոնն առգրավված է:Վնասի չափը պարզվում է:Կատարվում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում