Միջազգային

Սիրիայի քիմիական զենքի 90 տոկոսը դուրս է բերվել երկրից

1 րոպեի ընթերցում

Սիրիայի քիմիական զենքի 90 տոկոսը դուրս է բերվել երկրից

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիան գործադրում է քիմիական զենքն ամբողջությամբ հանձնելուջանքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երկրից մինչև այժմ դուրս է հանվել քիմիական զենքի մոտ 90 տոկոսը: Կազմակերպությունը նաև տեղեկացրել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում քիմիական զենքի նոր խմբաքանակ է դուրս բերվել Լաթաքիայի նավահանգստից:

ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ համակարգող Սիգրիդ Քաագը բարձր է գնահատել կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են վերջին շաբաթների ընթացքում: Նրա կարծիքով` Սիրիայի քիմիական զենքն ամբողջությամբ դուրս կհանվի երկրից մինչև ապրիլի վերջ:

Նախատաեսված է Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնել մինչև այս տարվա հունիսի 30-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում