Իրավունք

Էջմիածին-Արմավիր ճանապարհին «Միցուբիշի Շարիոտ»-ը բախվել է ճամփեզրի ծառին

1 րոպեի ընթերցում

Էջմիածին-Արմավիր ճանապարհին «Միցուբիշի Շարիոտ»-ը բախվել է ճամփեզրի ծառին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 25-ին` ժամը 03.04-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 30 LS 218 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում