Տարածաշրջանային

Ստամբուլի «Հայդարփաշա» կայարանում մեկնարկել են ոգեկոչման արարողությունները

2 րոպեի ընթերցում

Ստամբուլի «Հայդարփաշա» կայարանում մեկնարկել են ոգեկոչման արարողությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍտամբուլումՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունները մեկնարկել են քաղաքի «Հայդարփաշա» կայարանից: Նախորդ տարվա համեմատ` այս տարի հիշատակի արարողության մասնակիցների թիվն ավելի շատացել է: Ներկա են գտնվել ինչպես սփյուռքի ներկայացուցիչներ, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպաններ ու ակտիվիստներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Հայդարփաշա» կայարանն այն վայրն է, որտեղից 1915 թվականի ապրիլի 24-ին 220 հայ մտավորականներ բռնի տարվել են աքսորի: Արարողության մասնակիցներից 50-ը իրենց ձեռքներում են պահել աքսորված հայերի լուսանկարները:

Նախաձեռնությանը ելույթով հանդես եկած Հայկական բարեգործակալան ընդհանուր միության (AGBU) Եվրոպայի խոսնակ Նիկոլաս Դավիթյանը, հիշեցնելով, որ տեղի ունեցած իրադարձություններից անցել է 99 տարի, նշել է, որ հատկապես Ստամբուլից, ինչպես նաև այլ երկրներից Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Դավիթյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն թուրքերին, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայերի պայքարին: Միաժամանակ, նա անբավարար է համարել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը:

Նրանից հետո խոսքով հանդես եկած ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ Էրդողանի հայտարարությունը պարզապես բաղկացած է եղել բառախաղից: «Այսօր այն տեղից, որտեղից մեր մտավորականները բռնեցին մահվան ճանապարհը, ոգեկոչում ենք նրանց»,- հայերեն և անգլերեն ասել է Հովհաննսիյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում