Հրանուշ Հակոբյանը նշանակվել է սփյուռքի, Արմեն Մուրադյանն` առողջապահության նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 23-ի հրամանագրերով Հրանուշ Հակոբյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի, իսկ Արմեն Մուրադյանն` առողջապահության նախարար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը նշանակումների մասին որոշումները կայացրել է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով: