ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ապրիլի 23-ին կրկին մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռուսական ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Լաթաքիայի «Բասել» օդանավակայանում: Ինքնաթիռը տեղափոխել է 34 տոննա բեռ, այդ թվում՝ տարբեր տեսակի մթերքներ, դեղորայք, վրաններ, հագուստ, երեխաների համար նախատեսված իրեր: Օգնությունը տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը և Ռուսաստանի հայ համայնքը:
Ռուսաստանը սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում ինչպես Սիրիայի, այնպես էլ հարևան երկրներում ապաստան գտած Սիրիայի քաղաքացիներին: