Միջազգային

Սիրիական Հասաքե քաղաքում սպանվել է ԴԱԻՇ խմբավորման ղեկավարը

1 րոպեի ընթերցում

Սիրիական Հասաքե քաղաքում սպանվել է ԴԱԻՇ խմբավորման ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հասաքե քաղաքում սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու ալ Բարա ալ Լիբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով:

Բացի այդ, Հալեպում ապրիլի 22-ին սիրիական օդուժի հարձակման հետևանքով 20 զինյալ է սպանվել, այդ թվում՝ 2 չեչեն: Սիրիական օդուժը ռմբակոծել է Հալեպի հյուսիսում գտնվող «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման նստավայրը: Ոչնչացվել է նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքը:

Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ սիրիական բանակը հարձակումներ է իրականացնում Հալեպի կենտրոնական բանտի, Հանդարաթ, Սուքքարի, Շեյխ Սայիդ, Սինայիա շրջանների ուղղությամբ: Տեղի ունեցած բախումների հետևաքով տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում