Միջազգային

Զինյալները Մալուլայում լուրջ վնասներ են հասցրել 5-րդ դարում հիմնադրված Սուրբ Սարգիս մենաստանին

1 րոպեի ընթերցում

Զինյալները Մալուլայում լուրջ վնասներ են հասցրել 5-րդ դարում հիմնադրված Սուրբ Սարգիս մենաստանին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մերձակայքում գտնվող հնագույն Մալուլա գյուղաքաղաքում, զինյալների 4-ամսյա շրջափակումից հետո, քրիստոնեական հուշարձաններից միայն ավերակներ են մնացել, զգալի վնասներ են կրել մշակութային տասնյակ կառույցներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մասնավորապես, ներսից պայթեցվել է Սուրբ Ֆեկլա մեանստանը: Թեպետ շինությունը կանգուն է, սակայն ներքին հարդարանքն ամբողջվին ավերվել են: Զինվորները ամենուրեք ցրված սրբապատկերներ են գտել:

Զինյալները լուրջ վնասներ են հասցրել նաև Սուրբ. Սարգիս մենաստանին, որը հիմնադրվել է 5-րդ դարում: Մենաստանի եկեցեղին ավերվել է, գմբեթից հանվել են խաչը և զանգերը:

Մինչև զինյալների Մալուլա գյուղաքաղաքի վրա հարձակումը տեղի բնակչությունը կազմում էր 5 հազար:

Ավելի վաղ զինյալները գերի էին վերցրել Մալուլայի մենաստաններից մեկ մայրապետին և միանձնուհիներին: Նրանց երկար բանակցություններից հետո ազատ էին արձակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում