ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի համատեղ բանագանց Ախդար Իբրահիմին կոչ է արելի Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը վերսկսել բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա կողմերին կոչ է արել հանել Հին Հոմսի շրջափակումը, որը ենթարկվում է ռմբակոծության: «Պահանջում ենք բոլոր կողմերից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և անհրաժեշտ համաձայնություն կնքել»,- նշել է Իբրահիմին՝ ափսոսալով, որ բանակցությունները հանկարծակի դադարեցվել են, և բռնությունները ավելի ուժգին ենվերսկսվել այն դեպքում, երբ համաձայնությունը ձեռքի տակ էր գտվում:
Վերջում նա նաև նշել է, որ կապ են հաստատվել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են օգնել վերջ դնել այս ողբերգությանը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը ավարտվել է փետրվարի 10-ին` առանց մեծ հաջողություններ գրանցելու: Ակնկալվում էր, որ բանակցությունների հաջորդ փուլում կլինեն դրական փոփոխություններ, սակայն մինչև այժմ հստակ չէ, արդյոք դրանք կշարունակվեն, թե ոչ: