Միջազգային

Սիրիայի խորհրդարանը կհայտարարի Նախագահի թեկնածուների առաջադրման մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի խորհրդարանը կհայտարարի Նախագահի թեկնածուների առաջադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանը ապրիլի 21-ին կհայտարարի Նախագահի թեկնածուների առաջադրման և գրանցման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա վստահեցրել է, որ սիրիական պետական լրատվությունը թեկնածուների հանդեպ անկողնակալ կլինի: «Ոչ ոք իրավունք չունի հետաձգելու և խոչընդոտելու նախագահական ընտրությունները»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ տեղեկատվության նախարարը հայտարարել էր, որ Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսին: Մինչև այժմ հստակ չէ, թե արդյոք գործող Նախագահ Բաշար ալ Ասադը կմասնակցի ընտրություններին, թե ոչ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կմասնակցի միայն այն դեպքում, եթե ժողովուրդը կամենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում