Չարենցի փողոցում «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել 18 և 19 տարեկան աղջիկների
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 17-ին` ժամը 13.20-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18 և 19 տարեկան աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: