Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում. Վլադիմիր Պուտին

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի17-ին կայացած իր հեռուստաասուլիսի ժամանակ նշել Է, որ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոսիա» հեռուստաալիքը:

Պուտինը, պատասխանելով այն հարցին, որ որոշ քաղաքական ուժեր փորձում Էին Ռուսաստանին զրկել ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից, նաեւ ասել Է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի /ՖԻՖԱ/ նախագահ Յոզեֆ Բլաթերը արդեն հայտարարել Է, որ ֆուտբոլը եւ քաղաքականությունը անհամատեղելի են եւ միմյանց հետ որեւԷ ընդհանուր բան չունեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում