Քաղաքականություն

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Երևան է եկել շնորհավորելու Հովիկ Աբրահամյանին

1 րոպեի ընթերցում

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Երևան է եկել շնորհավորելու Հովիկ Աբրահամյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Երևանում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին շնորհավորելու համար: «Արմենպրես»-ի թղթակիցը հետաքրքրվեց Արցախի վարչապետից, թե որն է Երեւան այցի նպատակը, նա ասաց. «Երևանում եմ շնորհավորելու նորանշանակ վարչապետին ու նրա հետ քննարկելու հետագա համագործակցության քայլերը»:

Արայիկ Հարությունյանը եկել էր ՀՀ կառավարություն, ուր այսօր Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ վարեց գործադիր մարմնի նիստը: 

Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ՀՀ Նախագահի` ապրիլի 13-ի հրամանագրով: Նա Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետն է: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում