Միջազգային

Լիբանանում սիրիացի փախստականները կազմում են բնակչության 27 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Լիբանանում սիրիացի փախստականները կազմում են բնակչության 27 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում սիրիացի փախստականները կազմում են ընդհանուր բնակչության 27 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհատ Մաշնուքը՝ ավելացնելով, որ այդ թիվն աստիճանաբար աճում է: Նախարարը նաև տեղեկացրել է, որ իրենք ցանկանում են օգնել սիրիացի փախստականներին, սակայն, մյուս կողմից, չեն ցանկանում, որ նրանց մեծ թիվը Լիբանանին խնդիրների առջև կանգնեցնի:

Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականներիհարցերով գերագույնհանձնակատար ԱնտոնիոԳուտերեշը նշել էր, որ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Այս ցուցանիշով Լիբանանը փոխստականների թվով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Անտոնիո Գուտերեշի խոսքով` 2012թ. ապրիլին Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմում էր 18 հազար, 2013-ին` 356 հազար, իսկ այսօր՝ 1 միլիոն:

ՆախորդտարիՄԱԿ-ըհամաշխարհայինհասարակությունից 1,89միլիարդդոլարէխնդրել 2014թ. Լիբանանումսիրիացիփախստականներինօգնելուհամար:Լիբանանի ՆախագահՄիշելՍլեյմանն ավելիվաղխնդրելէրօգնությունցուցաբերելԼիբանանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում