Միջազգային

Սիրիայի քիմիական զենքը դուրս կբերվի մինչև ապրիլի 27-ը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի քիմիական զենքը դուրս կբերվի մինչև ապրիլի 27-ը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից քիմիական զենքը պետք է դուրս բերել մինչև ապրիլի 27-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմադ Օզմունջոն` ավելացնելով, որ պետք չի ժամանակ կորցնել: Նրա խոսքով՝ Սիրիայից արդեն դուրս են բերվել քիմիական զենքի 65 տոկոսը, իսկ մնացած 35 տոկոսը պետք դուրս բերվի երկրից մոտակա շաբաթների ընթացքում:

«Ինչպես նախատեսված է, մինչև հունիսի 30-ը լիովին կարելի է հասցնել ոչնչացնել բոլոր քիմիական զենքերը»,- նշել է ՔԶԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ավելացնելով, որ, իր կարծիքով` ժամկետները երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի:

Օզմունջոն նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը հնարավոր ամեն ինչ անում են՝ իրականացնելու քիմիական զենքերի ոչնչացման գործընթացը:

Սիրիայի իշխանություններն ավելի վաղ առաջարկել էին երկարացնել զենքերի դուրսբերման և ոչնչացման ժամկետները՝ անվտանգության նկատառումներից և շարունակվող մարտերից ելնելով: Նախատեսված է քիմիական զենքերն ամբողջովին ոչնչացնել մինչև հունիսի 30-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում