Միջազգային

Դամասկոսում ռումբերի պայթյուններից 30-ից ավելի քաղաքացի է տուժել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում ռումբերի պայթյուններից 30-ից ավելի քաղաքացի է տուժել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Կասսա, Դուելա, Տաբալա, Քաշքուլ, Մզզե 86 շրջաններում, ապրիլի 10-ին, հրասանդների պայթյունների հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գորածակալությունը, 3 հրասանդ ընկել է Կասսայի Ֆրանսիական հիվանդանոցի մոտ, ևս 4 հրասանդ ընկել է Դուելա թաղամասի դպրոցներից մեկի մոտ, ինչի հետևանքով 1 երեխա զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Բացի այդ, Մզզե 86 շրջանում 3 հրասանդ է ընկել:

Դամասկոսի Ջարամանա թաղամասը նույնպես հայտնվել է ռմբակոծության թիրախում, ինչի հետևանքով 22 քաղաքացի է վիրավորվել:

Ռումբեր են ընկնել նաև Հոմսում, որտեղ 9 քաղաքացի է վիրավորվել: Երկու օր առաջ Հոմսում տեղի ունեցած 2 ահաբեկչությունները 25 մարդու կյանք էին խլել:

Սիրիայի տարբեր շրջաններում, բնակելի թաղամասերում ընկած ռումբերը, բացի մարդկային վնասներից, խոշոր նյութական վնասներ են պատճառել բնակելի շինություններին, մեքենաներին, առևրտի կենտրոններին:

Սիրիայում եռամյա համարատության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում