Գյումրի-Հայկավան ճանապարհին կողաշրջված մեքենայի վարորդը տեղում մահացել է
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 10-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1971թ. ծնված Նորիկ Հարությունյանը, տեղում մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: