Միջազգային

Սիրիայում զինյալների շարքերում կռվում է ավելի քան 800 մարոկացի

1 րոպեի ընթերցում

Սիրիայում զինյալների շարքերում կռվում է ավելի քան 800 մարոկացի

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվող` Մարոկոյի քաղաքացիների թիվը գերազանցել է 800-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, վերջին ամիսների բախումների ժամանակսպանվել է 120 մարոկացի զինյալ: Այս մասին նշել է Մարոկոյի «Հեսպրես» թերթը: Այն հավելել է, որ մարոկացի ապստամբները երկրի տարբեր շրջաններից են: Տեղեկություններ կան, որ այդ երկրի զինյալները կռվում են նաև Քեսաբի մարտերում, որտեղ մարոկացի60 զինյալ է սպանվել, և մի քանի տասնյակը վիրավորվել են:

Վերջին շրջանում Մարոկոյի անվտանգության ծառայությունները ուշադիր հետևում են իրենց կասկածելի քաղաքացիներին, ովքեր մեկնում են Սիրիա՝ մասնակցելու ռազմական գործողություններին:

Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ Սիրիայում կռվում է ավելի քան 80 երկրի ավելի քան 100 հազար զինյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում